Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն

Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. 
Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժումն Իսրայելից Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է ստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Էր Ռիադում Համաշխարհային տնտեսական համաժողովի հատուկ նստաշրջանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Կատարի և Եգիպտոսի մեր բարեկամներին, որոնք մեծ դեր են խաղացել հրադադարի հասնելու և պատանդներին ազատ արձակելու գործում: Ներկայում ՀԱՄԱՍ-ի առջև դրված է Իսրայելի չափազանց շռայլ առաջարկը: Միակ բանը, որն այս պահին կանգնած է Գազայի ժողովրդի և հրադադարի միջև, ՀԱՄԱՍ-ն է», - ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Միևնույն ժամանակ Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին, բայց միևնույն ժամանակ ձգտում է դադարեցնել Գազայի ժողովրդի «սարսափելի տառապանքները»։

«Մենք վճռականորեն աջակցում ենք Իսրայելին հոկտեմբերի 7-ի կրկնություն թույլ չտալու իր ջանքերում։ Բայց միևնույն ժամանակ, մենք լի ենք վճռականությամբ հնարավորինս ամեն ինչ անելու, որ վերջ դրվի այն սարսափելի տառապանքներին, որ ամեն օր տեսնում ենք Գազայում», - ասել է Բլինքենը համաժողովում:

ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի աջակցի Իսրայելի հնարավոր գործողությանը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում, քանի որ չի տեսել ծրագիր, որը ենթադրում է խաղաղ բնակչության պաշտպանությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բլինքենը գտնվում է Սաուդյան Արաբիայում, որից հետո մեկնելու է Հորդանան և Իսրայել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]